Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից
МЕЖДУНАРОДНОЕԻսլամաբադի Գերագույն դատարանը դիտարկել է բողոքարկման գործն ու հրահանգել ազատ արձակել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, այս որոշումը կայացվել է երկու ամիս այն այն բանից, երբ նա դատապարտվել է 10-ամյա ազատազրկման կոռուպցիայի մասին գործով:
Նախկին վարչապետը դստեր՝ Մարիամի հետ երկիր է վերադարձել հուլիսին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր Լահորի միջազգային օդանավակայանում և առգրավել նրանց անձնագրերը:
Շարիֆի նկատմամբ հետաքննություն էր սկսվել սկանդալային «պանամական արխիվի» բացահայտումից հետո: Վարչապետի պաշտոնից վերջինս հեռացվել էր 2017-ի հուլիսին Գերագույն դատարանի որոշմամբ:
Նրա դստերն էլ 7 տարվա ազատազրկման էին դատապարտել, որից հետո Շարիֆը բողոքարկել էր դատարանի որոշումը: Դատարանը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել վերջինիս կնոջ մահից մեկ շաբաթ անց:
Շարիֆին և նրա դստերը դատարանը թույլ էր տվել նաև ներկա գտնվել հուղարկավորությանը, որից հետ նրանք բանտ էին վերադարձել:



