Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Կոսիխա գյուղում ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ միասին օգնել է գյուղի 56-ամյա բնակչուհուն փրկվել իր տանը բռնկված հրդեհից: «Ոստիկանության աշխատակիցները հերթափոխից տուն վերադառնալիս կենտրոնի փողոցներից մեկում բարձրացող ծուխ են նկատել: Ոստիկաններն անհապաղ տեղյակ են պահել հրշեջ ծառայությանը և ուղևորվել դեպքի վայր, որտեղ էլ սկսել են մարել տան այրվող լոգասենյակն ու բացօթյա պատշգամբը: Իրավապահներն արթնացրել են տան տիրուհուն և օգնել են նրան դուրս գալ փողոց՝ փրկելով վերջինիս կյանքը»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է, Մարտիրոսյանի և նրա գործընկերների զգոնության շնորհիվ հրշեջ փրկարարները ժամանակին են հասել դեպքի վայր և թույլ չեն տվել, որ կրակը տարածվի դեպի հարևան տները:



