Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ազատել հարկերից՝ օգնելո՞վ մարդուն, թե՞ սպառնալ մյուսների անվտանգությանը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մոտ են տաքսու անհատ վարորդներին հարկային որևէ պարտավորություններից ազատելու որոշմանը: Ըստ այդմ, վերջիններս հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում: Վարչապետը կարևորել է նաև անվտանգության հարցը՝ ընդգծելով ներկայումս առկա տեխսպասարկման ֆիկտիվ բնույթի մասին: 

Անդրադառնալով նախատեսվող որոշմանն ու ոլորտում առկա խնդիրներին՝ ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ տաքսու անհատ վարորդներն այսօր եկամտահարկ են վճարում: «Եթե ազատում են՝ թող ազատեն, լավ է, կողջունենք, բայց մենք գլխավոր խնդրից հեռանում ենք՝ դրանով վնասում ամեն ինչ: Հիմա մենք նստում ենք տաքսի ու չենք կարողնում զանազանել՝ այն որևէ ծառայության պատկանող, թե՞ անհատ ձեռներեցի տաքսի է: Մեծ հաշվով՝ գլխավոր խնդիրն ուղևորի անվտանգությունն է, իսկ թե ավտոմեքենան տաքսու տարբերանշան կամ հաշվիչ կունենա, թե ոչ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մեր քաղաքացին չի կարող տարբերել ու հասկանալ՝ ավելի մեծ պատասխանատվություն ունի ա՞յս, թե՞ այն վարորդը: Սա կարող է բերել վատ հետևանքների: Պետք է լուծել նախ հետևյալ խնդիրը՝ վարորդը, ով ուղևոր է տեղափոխում, ամեն օր պետք է բժշկական ստուգում անցնի, իսկ մեքենան՝ տեխզննում: Սա պատահական կամ անիմաստ գործընթաց չէ»:

Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումները, մեղմ ասած, բավարար մակարդակի չեն:

«Իրականում անհատ տաքսիներին վերաբերող գործող օրենք, որպես այդպիսին, չկա: Յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի կարող է տաքսու տարբերանշան կպցնել ավտոմեքենային, և մարդիկ, չիմանալով, թե ինչ մեքենա են նստում, գնան ու փորձանքի գան: Սա լուրջ խնդիր է»,–ասաց նա՝ չբացառելով, որ հարկերից ազատելու հանգամանքը կարող է այդ առումով վտանգավոր լինել, քանի որ շատերը կարող են գայթակղվել ու որոշել զբաղվել այդ գործունեությամբ: 

«Ի վերջո՝ մենք պետք է տարբերակենք. սա պրոֆեսիոնա՞լ, թե՞ սիրողական գործունեություն է: Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ է: Շատ են ասում՝ դե, հիմնական գործը բավարար չէ ապրուստի համար, դրա համար մի 2 ժամ տաքսի է քշում: Բայց այդպես չպետք է լինի: Բացի այդ, կարծում եմ, որ տաքսիների քանակը Երևանում պետք է լիմիտավորել: Արդյո՞ք մեզ պետք են այսքան տաքսիներ: Այդ հարցը պետք է պատասխան ստանա: Եթե պետք են՝ խնդիր չկա, կողմ եմ, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե ո՞չ»,–ասաց մեր զրուցակիցը: 

Փոխադրողների միության նախագահի խոսքով՝ երբ տաքսիները մասնակցում են այն փոխադրումներին, որոնք նախատեսված են հասարակական երթուղային տրանսպորտի համար, այդ առումով ևս խնդիր է առաջանում:

«Նույն կանգառներից իրար ճանաչող մարդիկ 200 դրամ են վճարում տաքսիներին և, օրինակ, երեք հոգով տաքսիով գնում են այնտեղ, ուր իրենց անհրաժեշտ է: Չորս մարդու մի տաքսին է տանում, 4–ին՝ մյուսը: Այսպես երթուղայինի մասնաբաժինը պակասում է: Արդյունքում մենք ունենում ենք տաքսիներ, որոնց ծառայությունն ընդամենը մի քանի տարվա կյանք ունի, որոնք խանգարում են գծային տրանսպորտին, և ունենք գծային տրանսպորտ, որը մեռնում է»,–նշեց նա՝ նկատելով, որ այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները շատ են:

«Չեմ կարծում, որ հարկերից ազատելու որոշումը լավ բանի կբերի: Թվում է, թե հարկերից ազատելով՝ օգնում ենք այդ մարդուն, որ կարողանա իր օրվա հացի խնդիրը լուծել: Բայց կա մյուս կողմը՝ վտանգավորության խնդիրը: Իրականում այս հարցը շատ խորքային է ու շատ լուրջ: Օրենսդրական կարգավորում է պետք, հակառակ դեպքում մենք ցավալի երևույթների կարող ենք հանդիպել»,–եզրափակեց Հ. Եղիազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»