Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ մեծ ազդեցիկ պետությունների հետ. "Le Figaro" ֆրանսիական թերթ

ОБЩЕСТВО

"Le Figaro" ֆրանսիական թերթ, 17.09.2018

Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ մեծ ազդեցիկ պետությունների և նրանց ղեկավարների հետ, սակայն դրանք մինչ օրս երբևէ չեն վերածվել տնտեսական հարաբերությունների: Այս Պարզ պաշտոնական փաստն արձանագրվել է ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից: Ավարտելով բրիտանական համալսարան, աշխատելով առևտրային բանկում, այս անձնավորությունը, ով այսուհետ ստանձնել է իր երկրի տնտեսական բարեփոխումները, ընդամենը 29 տարեկան է: Ուրբաթ օրը Փարիզում նա ուղեկցում էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ընդունեց Էմանուել Մակրոնը: Ընտրվելով մայիսին ազգային ժողովի կողմից՝ Փաշինյանը իշխանության է եկել «Թավշյա Հեղափոխության» միջոցով. ազգային զարթոնք, որը վերջ է դրել նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանությանը: Տիգրան Ավինյանն ընկալում է իր երիտասարդությունը որպես առավելություն «խիզախ որոշումներ կայացնելու համար»: Եվ դրա կարիքը կա կաշառակերությամբ պատված երկիրը վերափոխելու համար, խոցելի կետ, որ մատնանշում են օտարերկրյա ներդրողները: Փոխվարչապետն այն անկեղծորեն ընդունում է: Այն, ինչ իրենից «ավելի շատ ժամանակ և էներգիա» է խլում, դա երկրի կառավարման համակարգի բարեփոխումն է, որը ներառում է կաշառակերության և մենաշնորհների դեմ պայքարը: Նոր իշխանությունը ցանկանում է գրել մաքուր թղթի վրա: Այդ նպատակով, բացատրում է փոխվարչապետը, Հայաստանում առկա օտարերկրյա ձեռնարկությունները տեղեկացվել են, որ չեն հետապնդվի նախկինում գործած կաշառակերության հետ կապված իրավախախտումների համար: Երբ նրան հարցնում ենք, թե ինչն է բնորոշում իր երկրի տնտեսությունը, Տիգրան Ավինյանը դատարկության զգացում է ունենում: Այնքան էլ հրապուրիչ չէ, սակայն դա նշանակում է «մեծ աճ ունեցող պոտենցիալ»: Հարց. ինչպե՞ ս կարող է այդքան փոքր շուկան (3.000.000-ից քիչ բնակիչ) գրավել ներդրողներին: Երիտասարդ ղեկավարն ընդգծում է Հայաստանի ռազմավարական դիրքը: Երկիրը մաս է կազմում Եվրասիական Տնտեսական Միության. ազատ գոտի` կազմված Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից: Ըստ այդմ` այն կարող է դուռ բացել արտահանողների համար դեպի ավելի քան 200.000.000 բնակիչ ունեցող շուկա: Այլ աշխարհագրական առավելություն. hարավում Հայաստանը սահմանակից է Իրանին: Սակայն, հաշվի առնելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների մեջ գտնվող ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը, ինքնըստինքյան հեշտ չի լինի օգտագործել Հայաստանը որպես դուռ դեպի մոլլաների ռեժիմ: Այս փոքրիկ Կովկասյան Պետությունը թիրախավորում է մասնավորապես իր մարդկային կապիտալը: «Գիտեիք արդյո՞ ք, որ խորհրդային ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում, և որ ԽՍՀՄ ռազմական էլեկտրոնիկայի 25% արտադրվել է մեզ մոտ»,- հարց է տալիս Տիգրան Ավինյանը: Աշխատուժը (էժան, ըստ մի գործարարի միջին ղեկավար կադրը կարող է արժենալ ամսական 1000 եվրո, ներառյալ բոլոր ծախսերը) մնում է լավ զարգացած: Տեխնոլոգիական ոլորտը «ցուցադրական աճ» է գրանցում, հավատացնում է քաղաքական ղեկավարը: ՍԻՆՈՓՍԻՍԸ (Սիլիկոնյան Հովտի ձեռնարկություն 3.000.000.000 դոլլար շրջանառությամբ), օրինակ, հիմնել է հետազոտական և զարգացման կենտրոն հազարավոր մարդկանց համար: Երկիրը ներդրում է կատարում երիտասարդների կրթության մեջ, ինչի վկայությունն է Թումո դպրոցը, որն անվճար սովորեցնում է ինտերնետային մասնագիտություններ: Անն Հիդալգոն, հիացած այդ կոնցեպտով Երևան կատարած իր մի այցի ժամանակ, նույնիսկ որոշել է Թումո դպրոց բացել փարիզում: Վերջապես, ինչպես մյուս միջցամաքային փոքրիկ պետություններում, աշխատուժը բազմալեզու է. Ռուսախոս, գնալով ավելի շատ անգլախոս և հաճախ նաև ֆրանսախոս (ֆրանկոֆոն): Բացի այդ, հենց Երևանը կընդունի 10.10.2018թ. Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը, այլ ղեկավարների հետ նաև Էմանուել Մակրոնի և Կանադայի ղեկավար Ջասթին Տրյուդոյի ներկայությամբ: Իշխանությունները կօգտվեն ԶԼՄ-երում իրենց երկրի պրոպագանդման առիթից, որպեսզի կազմակերպեն գործարար ֆորում ֆրանկոֆոն ներդրողներին գրավելու նպատակով:

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе