Վանաձորի Լամպերի գործարանին հարակից տարածքում կախված տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com
ОБЩЕСТВОՀայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Բազումի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի:
Նշված վայր ժամանած ստիկաններն ու քննիչները պարզել են, որ տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:



