Էրդողանը կրկին կփորձի համոզել Պուտինին հրադադար հաստատել Իդլիբում. թուրքական լրատվամիջոցներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սոչիում կփորձի կրկին համաձայնության եզրեր գտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ սիրիական Իդլիբում հրադադար հաստատելու հարցում։ Այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը։
Հայտնի է, որ կայանալիք հանդիպմանը նախագահները գլխավորապես քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը։
Աղբյուրն ընդգծում է, որ կողմերը կարող են քննարկել Իդլիբում չափավոր ընդդիմադիր ու իսլամիստ ծայրահեղական խմբավորումներին իրարից բաժանելու ընդհանուր մեխանիզմի մշակումը։
Էրդողանն Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։ Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող»։



