ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվում Yerevan Today կայքի խմբագրությունում:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



