A321-ի օդաչուի մայրը չի կարողանա ներկա գտնվել նրա հուղարկավորությանը
ОБЩЕСТВОA321 կործանված ինքնաթիռի օդաչու Վալերի Նեմովի մայրը վիրահատությունից հետո գտնվում Է հիվանդանոցում եւ չի կարողանա ներկա լինել որդու հուղարկավորությանը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վոլգոգրադի մարզի առողջապահության կոմիտեի ներկայացուցիչը: Ինչպես ավելի վաղ հաղորդվ ել Է, 1939 թականին ծնված կինը Ռուդնյայի կենտրոնական շրջանային հիվանդանոց Է տեղափոխվել իր որդու մահվան լուրն ստանալուց հետո:
«Վիճակը միջին աստիճանի ծանրության Է, նրա հետ աշխատում են հոգեբաններ: Տեղեկացրել են, որ այսօր թաղումն Է, բայց ընդունվել Է համատեղ որոշում, որ նա թաղմանը չմասնակցի»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ կինը գտնվում Է հիվանդանոցում, նա միկրոինսուլտ Է տարել որդու մահվան մասին լուրից հետո:
Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռի օդաչու Վալերի Նեմովին թաղելու են նոյեմբերի 6-ին նրա հայրենիքում՝ Վոլգոգրադի մարզում:



