Սիրիայում քաղաքային ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մասնակցության բարձր հայտի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում 2011 թվականից ի վեր այսօր առաջին անգամ քաղաքային ընտրություններ են անցկացվում, որոնցում քվեարկությունը 5 ժամով երկարաձգվել է՝ ընտրողների բարձր մասնակցության պատճառով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի Գերագույն դատական հանձնաժողովին, քվեարկությունը կավարտվի կեսգիշերին: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան՝ 08:00):
«Հաշվի առնելով տեղի ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության բարձր հայտը՝ որոշում է կայացվել քվեարկությունը երկարաձգել մինչև կեսգիշեր», - ասվում է սիրիական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Սիրիայի քաղաքացիները վերջին 7 տարվա ճգնաժամի ընթացքում առաջին անգամ մասնակցում են քաղաքային իշխանությունների ընտրություններին, որոնք, սակայն, երկրի ողջ տարածքով չեն անցկացվում: Սիրիական բանակի վերջին հաջողությունները բնակիչներին թույլ են տալիս ընտրությունների մասնակցել ազատագրված քաղաքներում:Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրություններին ավելի քան 40 000 թեկնածու է մասնակցում:



