Ստամբուլում մոտ 500 շինարար է ձերբակալվել բողոքի ցույցերին մասնակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի նոր օդանավակայանի 500 շինարարներին, որոնք մասնակցել են աշխատանքային ծանր պայմանների դեմ անցկացված բողոքի ակցիային: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության համար աշխատող շինարարների բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
«Իշխանություններն աշխատողների օրինական պահանջներին պատասխանել են ուժով, այժմ ավելի քան 500 մարդ ձերբակալված է: Նրանց մոտ թույլ չեն տալիս մտնել փաստաբաններին, նրանց մասին որևէ տեղեկություն չեն տրամադրում: Մեր արհմիությունը փաստաբանների, պատգամավորների հետ միասին պահանջում է ազատ արձակել նրանց և կատարել պահանջները: Շինարարությունն այժմ էլ իրականացվում է ոչ ամբողջ ծավալով, և չնայած ղեկավարությունը ստիպում է աշխատել, աշխատողների 30 տոկոսը շարունակում է գործադուլը:



