Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստը եռապատկվել է
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դառնում է 150 հազար ՀՀ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ, այս նախաձեռնությունը պետք է համարենք ռազմավարական նշանակության ու հայտնել, որ երկրորդ երեխայի ծնունդը մեր պետության համար կարևոր է և սատարվում է»,- ասաց Թանդիլյանը:
Օրենքի նախագծի ընդունումից հետո 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



