Եթե անգամ ձայնագրությունն արել են իշխանության՝ կոռուպցիոն սխեմաներում թաթախված մրցակիցները, ապա սա դրական կերպով կօգտագործվի վարչապետի և նրա թիմակիցների կողմից. քաղտեխնոլոգ
ПОЛИТИКАԴժվար է ասել, թե ով է կանգնած ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնալսելու հետևում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Հարցը միանշանակ չէ, սև ու սպիտակ չէ: Չենք կարող ասել՝ ով է արել: Իշխանությունը ենթադրում է, որ գաղտնալսել են նրանք, ովքեր նախկինում թաթախված են եղել կոռուպցիոն գործերում, այժմ էլ քրեական գործեր են հարուցվել, ինչից դրդված կատարել են նման գործողություններ: Սա Հայաստանի իշխանությունների տեսակետն է: Որքանով է այն ճիշտ՝ չեմ կարող ասել: Նման ձայնագրություն կարող էին անել թե՛ մրցակիցները, թե՛ իշխանական թիմը»,- ասաց Ա. Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նշեց, որ ընթանում է քարոզարշավ, առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններ են, և այս ձայնագրությունից կարող է շահեկան դուրս գալ վարչապետի թիմը:
«Եթե անգամ այս ձայնագրությունն արել են իշխանության մրցակիցները՝ նախկին կոռուպցիոն սխեմաներում թաթախվածները, ապա սա շատ հանգիստ դրական կերպով կօգտագործվի վարչապետի և նրա թիմակիցների կողմից:



