Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե գաղտնալսման օպերացիայի նպատակը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հրաժարականներն են, գոնե այս պահին դա չպետք է տեղի ունենա. Ստյոպա Սաֆարյան

ПОЛИТИКА

Tert.am -ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակայնացման հեղինակների ինքնությանը, նպատակներին, թիրախներին:

-Ձեր գրառումներից կարելի է դատել, որ արդեն իսկ որոշել եք, որ խոսակցության գաղտնալսումը և դրա հրապարակայնացումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

-Ակնհայտորեն այլ երկրի հատուկ ծառայություններ են օգնել կամ իրականացրել գաղտնալսումը: Եվ կարծում եմ, որ մի քանի, մասնավորապես, տեսանյութում հայկական  ազգանունների ռուսահունչ արտասանության ձևերն անգլերենով՝ առանց «հ»-երի, այդ տիտրերի, ընդհանուր առմամբ, թարգմանության որակը, որն անգլերեն մտածողություն չէ, ցույց է տալիս, որ ռուսախոս հեղինակի ձեռքի գործ է. Հարությունյանը գրում է՝ Առուտյունյան,  Սաակյան, Վագե, նույն կերպ էլ անգլերենով… չգիտեմ՝ մտածված է արված, թե ոչ, քննությունը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է, որ որևէ երկրի ԱԱԾ պետին ձայնագրելը, գաղտնալսելը այսպես պատահական բան չէ:

 -Եթե ռուսներն են արել, ուրեմն ի՞նչ նպատակով. Դուք ասում եք՝ ռուսներն են արել, Նիկոլ Փաշինյանն էլ  հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:-Ապրե՛ք, կարևոր հարց եք տալիս: Ամբողջ հարցն այն է, որ կարծես թե ներքին արդարադատության մասով պարզեցումներ մտցվեցին Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքում: Ե՛վ Ռուսաստանի իշխանության մեջ, և՛ Հայաստանի նախկին իշխանությունների շրջանում կային համատեղ շրջանակներ, որոնք չէին ուզենա, որ այդ թեման փակվեր: Եվ կարծում եմ՝ ահագին տխրեցին, երբ Նիկոլ Փաշինյանն արեց մի հայտարարություն, որը շատ խիզախ էր և, ակնհայտորեն, ոչ միայն իր, այլև Պուտինի անունից էր, որ ներքին, մեկը մյուսի կողմից միջամտություն չի եղել: Այսինքն՝ Պուտինը որևէ մեկի համար չի բարեխոսելու: Սա կարող է դուր չգալ ՌԴ այն իշխանական շրջանակներին, որոնք ձեռք ձեռքի տված գործում են Հայաստանի նախկին իշխանությունների հետ: Եվ, ահա, պայմանավորվածությունը խաղի նոր կանոնների շուրջ կարող էր դուր չգալ նաև ռուսաստանյան այդ շրջանակներին, որոնք հրապարակել են:


-Բայց Ռուսաստանի  հատուկ ծառայությունը կարո՞ղ էր «վեր թռչել» իր երկրի բարձր իշխանություններից: 

-Բավականին վաղուց եմ նկատում, որ ռուսական էլիտայի հետ ինչ-որ բան է կատարվում, որը մենք շատ վատ ենք տեսնում: Մենք դրա հայկական արտացոլանքները տեսել ենք:  Հայաստանի, լավ բառ չեմ օգտագործում, բայց կուրատորները փոխվել են, որովհետև չեն կարողացել էֆեկտիվ քաղաքականություն իրականացնել… ես  կարող եմ մի բան ասել՝ Պուտինն իրավամբ ակնհայտորեն հիմքեր ունի դժգոհ լինելու այն մարդկանցից, ովքեր զբաղվել են հայաստանյան քաղաքականությամբ: Կլինի դա Ղարաբաղյան հարցի, թե էներգետիկ քաղաքականության մասով: Եվ առիթ ունեցել եմ ասելու, որ տպավորություն ունեմ, որ Պուտինն անձամբ է ուզում իր ձեռքը վերցնել Հայաստանի հարցերի կարգավորումը՝ գոնե այս փուլում: Հիմա այս խորապատկերին կարող ենք ուղղակի նկատել, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում դուրս մղված ինչ-ինչ շրջանակներ, որոնք գործում են Հայաստանի նախկին իշխանությունների հետ համատեղ, կարող է իրենց դուր չգալ այդ  ամբողջ նոր վիճակը, որովհետև Փաշինյանն արել է մի հայտարարություն, որը, կրկնում եմ, Պուտինի անունից արված հայտարարություն է: Այսինքն՝ վերջ, Պուտինը ո՛չ Քոչարյանի համար է խնդրում, ո՛չ  մյուսների համար: Այս կտրվածքով սա կարող էր դուր չգալ ասածս շրջանակներին: Ես չգիտեմ՝ ՌԴ-ի ներսում ղեկավարությունն ինչպես սրան կվերաբերվի, բայց մի բան ակնհայտ է, որ երբ Լավրովը մտահոգություններ էր հայտնում, ենթադրում եմ, որ տեղյակ էր այս ձայնագրությունից, որովհետև ոչ մի փաստ չի ներկայացրել:

- ԱԱԾ և ՀՔԾ պետերն ասացին, որ հրաժարական չեն տալու:  Համարում եք, որ չպե՞տք է հրաժարական տան:

- Ես համարում եմ, որ հրաժարական պետք չէ տալ, քանի որ եթե այդ օպերացիայի թիրախներից մեկը նրանց հրաժարականներն էին, ապա դա պետք չէ անել: Այս պահին գոնե: Այսինքն՝ ակնհայտորեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը, անվտանգությունը  խաթարող օպերացիա է իրականացվել, և այդ հաշվարկներից մեկն այդ պաշտոնյաների հրաժարականներն են: Այս կտրվածքով՝ չի կարելի անել այն, ինչը պլանավորել են օպերացիայի հեղինակները՝ անկախ տեսագրության բովանդակությունից:

– ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսվող հեռախոսային խոսակցությունն արդեն իսկ որակվեց հայկական  «Ուոթերգեյթ»: Սա իրո՞ք չհարվածեց մեր պետական կառույցներին, որոնցից մեկը՝ ԱԱԾ-ը, Հայաստանի պատմության մեջ, ըստ կայքերից մեկի հարցումների, ամենաբարձր վարկանիշն ունի:

-Եթե ասեք՝ անզգուշություն են թույլ տվել, կասեմ՝ այո, եթե ասեք, որ խոցելի են եղել այդ ղեկավարները արտաքին դերակատարների կողմից գաղտնալսման առումով, կհամաձայնեմ, եթե ասեք, որ, այնուամենայնիվ, ականջահաճո չէ կենցաղային բառամթերով խոսելը, կասեմ այո, ասեք, որ որոշ մտքեր բազմանշանակ են, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող են տալ, էլի կհամաձայնեմ: Բայց, համենայն դեպս ինձ համար՝ իբրև քաղաքագետի, սկզբունքային է հետևյալը. ինչի՞ է ցանկանում հասնել այս քաղաքական տեխնոլոգիա ու օպերացիա իրականացնողը: Եթե թիրախն այն է, որ իշխանությունները հրաժարական տան, ապա չի կարելի անել:

- Ասում եք՝ կենցաղային առումով ոչ ականջահաճո, բայց այնտեղ բաներ կային, որ խոսում էին հենց այն «հեռախոսային արդարադատության» մասին, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում այլևս չկա: Ստացվում է, որ պետական 2 օղակներ միջամտում են:

-Այն, որ դատական համակարգը պետք է հիմնահատակ փոխվի, սա պարզ է: Եվ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը մեկնաբանեցին, որ խոսքը վերաբերել է դատավորի մտահոգություններին և վկաների կաշկանդվածությանը: Այս առումով, այո, այդ մարդկանց ազատության մեջ լինելը, նախկին ազդեցիկ պաշտոնյաների և փողատերերի ազատության մեջ լինելը, այո, եղել է կաշկանդող հանգամանք: Ներեցեք, եթե Սահմանադրական դատարանի անդամն է  հարցազրույց տալիս և ասում՝ Դուք մտածել եք իմ և ընտանիքիս անվտանգության մասին, ապա Դուք ի՞նչ եք պատկերացնում՝ այդ  դատավորը, որը նման գործ պետք է քններ, չունե՞ր մտածելու բան:  Ես չեմ արդարացնում: Ես որևէ մեկին չեմ արդարացնում: Եվ ավելին, շարունակում եմ պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին փոխի: Համատարած: Բայց եթե նախկին ռեժիմի կողմից նշանակված դատավորներից մեկը, ՍԴ անդամը, կանգնում, նման բան է ասում, ի՞նչ եք կարծում՝ նա միակը պետք է լիներ, որ մտածեր իր անվտանգության մասին: Գործի հիմնավորվածության մասին: Եվ թույլ չեմ տա, անկեղծ ասած, ասել, որ  ուղիղ հրահանգ են տվել, բայց այն, որ այդ դատավորները պատրաստ են նաև նոր իշխանություններին հլու-հնազանդ ծառայել, դրանում կասկած չունեմ: Հենց դրա համար պետք է փոխվի, և մեզ բացարձակ պետք չէ այնպիսի դատարան, որը երեկ ստանում էր զանգեր, այսօր սպասում է, որ իրեն զանգեն, եթե չեն զանգում՝ ինքն է զանգում: Այդ փաստն ունենք, իրենք չէին զանգել, ինքն է զանգել: «Բա ինչ անեմ», «բա ոնց անեմ», «բա հիմքերը»: Այսինքն՝ սա մեր դատական համակարգն է, ես չեմ զարմացել:

-Չեք զարմացել, բայց հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

-Դե Նիկոլ Փաշինյանն էլ ինքը «լայվով» ասում է, որ եթե ես զանգող լինեի, բա մնացածն ինչո՞ւ են դրսում: Մնացած որոշումների դեպքում ինչո՞ւ չեմ զանգել:

- Մի հարց ևս. նաև այս ձայնագրությունից երևաց, որ ռուսական կողմի այն դժգոհությունները, թե ինչու ՀԱՊԿ-ում Խաչատուրովին չեն փոխում, հետո քրեական հետապնդում սկսում, մերոնք ասում էին՝ ինչ է եղել որ, այնպես չէ, որ միայն ռուսական կողմն է ունեցել, և Վանեցյանն ասում է՝ պետք չէ Խաչատուրովին ձերբակալել:

-Դա քաղաքական որոշում է, մենք կարող ենք դա վիճարկել, բայց դա արդարադատության հետ կապ չունի: Այսինքն՝ խոսքը քաղաքական նրբանկատության և էթիկետի մասին է:  Դա էլ հարց է, քանի որ նույն ՀԱՊԿ անդամները ինչ պետք է խորհրդակցեին Հայաստանի հետ, և ինչու են Հայաստանից պահանջել նման բան: Պրոցեդուրալ առումով ոչ մի բան չի խախտվել: Հայաստանին չի արգելվում որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, բայց, այո, զրույցում, ակնհայտ է, որ քննարկվում է այդ խնդիրը: Վանեցյանն, ակնհայտորեն, խորհուրդ էր տալիս չանել նա, բայց նա էլ իրավաբան տղա է, նրա համար միգուցե քաղաքականությունը չէ կարևոր,նրա համար կարևորը ապացույցներն են: Նա էլ ասում է՝ եթե արել է, ուրեմն  պետք է պատասխան տա: Այլ բան է, որ քաղաքական հարթության վրա կարող ենք քննարկել քայլերի գրագիտությունը, պրոֆեսիոնալիզմը, ընտրված ժամանակը:  Բայց սա, նորից եմ ասում, արդարադատության հետ կապ չունի:

-Ամփոփենք՝ այս պատմությունից ԱԱԾ-ը չտուժե՞ց:

- Ակնհայտորեն հարված հասցվեց: Ավելի շատ՝ պրոֆեսիոնալ որակին: Բայց, չգիտեմ, միգուցե լինեն մարդիկ, որոնք իրենց գնահատականը կտան, ես գոնե գիտեմ, որ իմ երկիրը միշտ է անպաշտպան եղել. «Հոկտեմբերի 27» ենք տեսել, վարչապետ են վերացրել, ինչի՞ մասին է խոսքը:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян