«Չէի էլ ենթադրում, որ մեր ծանոթությունը ճակատագրական կլինի...» Ո՞վ է Հովհաննես Դավթյանի գեղեցկուհի կինը. լուսանկարներ,տեսանյութ
ФОТОPast.am-ը այսօր Ձեզ է ներկայացնում Հովհաննես Դավթյանին և նրա գեղեցկուհի կնոջ սիրո պատմությունը:
«Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», այնուհետև «Քաղաքում» հեռուստասերիալներում հանդես եկած Մխոն՝ նույն ինքը Հովհաննես Դավթյանը, արդեն բավական երկար ժամանակ է վայելում է ընտանեկան երջանկության բերկրանքը:
Նրա ընտրյալը՝ Մառա Սարուխանյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Հովհաննեսի հետ հանդիպել են «Բանակում» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Հենց այդ սերիալի նկարահնումներն էլ դարձավ ճակատագրական զույգի համար:
Մառային, թերևս քչերը կհիշեն սերիալում: Նա մարմնավորում էր Կարինեին, ում սիրահարվել էր Համբարձումը:
«Հաճախ հարցնում էի` ընկեր ունի, երբեմն էլ կատակում էի` ասելով, որ ես էլ ընկերուհի չունեմ, եւ առաջարկում էի գալ Հայաստան, որպեսզի ամուսնանանք: Տարիուկես առաջ, երբ արձակուրդի ժամանակ եկավ Երեւան, հանդիպեցինք ու հասկացանք, որ ընդհանուր շատ բան ունենք…»: Հարցազրույցներից մեկում նշել է Հովհաննես Դավթյանը:
Զույգը թեև օրինականացրել է իրենց հարաբերությունները, այնուամնենայնիվ նրանք դեռ Աստծո առաջ հավերժ սիրելու երդում չեն տվել:
«Եկեղեցական եւ հարսանեկան մեծ արարողությունն իմ պարտականությունն է, որն անպայման կկատարեմ»,- նշել է դերասանը:




















































