Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - մասնավորապես, նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP
5
Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»



