Արտակարգ դեպք Երեւանում. դանակահարված 3 քաղաքացիներ հիվանդանոց են տեղափոխվել
ОБЩЕСТВОԵրեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 8-ին ժամը 23:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Իրավապահները պարզել են, որ վիրավորներն են Երեւան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Երեւան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը՝ գլխի վնասվածք ախտորոշմամբ եւ Երեւան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը՝ որովայնի եւ կրծքավանդակի ծակած վերքեր ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններն ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք վնասվածքներ են ստացել Տիչինայի փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Փաստի առիթով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:



