Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր. Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր։ Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:
«Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական մամուլում, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլ, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարեց վարչապետը:



