Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

ОБЩЕСТВО

Past.am

Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի պաշտոնավարման 100 օրվա կպակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց մամուլի ասուլիս, որին մասնակցեցին հանրապետական եւ մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները:

«100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու, ստացել 607 դիմում, որոնք բոլորն էլ հաշվառվել են, ուսումնասիրվել ու պատասխանվել օրենքով սահմանված կարգով», -Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից, ներկայացրեց մարզպետը:

Այնուհետ Իշխան Սաղաթելյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք մարզի բոլոր համայնքների համար առանձնահատուկ են և կրկնվող: 

«Գրեթե բոլոր տարածքներում ու համայքներում մենք ունենք ճանապարհաշինական խնդիրներ, որոնց մի մասն առավել հրատապ ու կարեւոր ենք համարում: Առաջնահերթ ենք համարում Շորժա-Վարդենիս ռազմավարական նշանակության ճանապարհի Ծափաթաղ-Փամբակ 12 կլիոմետր երկարության հատվածի, Սեւան քաղաքի Գոմաձոր-Ցամաքաբերդ 5,8 կիլոմետր երկարության ճանապարհի, Արծվանիստ գյուղի համայնքային ճանապարհների հիմնանորոգումները: Նույնիսկ քաղաքային կամ առանձին խոշոր մոտ 20 գյուղական բնակավայրերում դեռեւս ասֆալտապատման կարիք ունեն շատ ճանապարհներ: Դպրոցաշինության ոլորտում եւս բազմաթիվ խնդիրներ ունենք կուտակված:

Ունենք երեք տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ բացակայում են պատշաճ կրթություն կազմակերպելու համար շենքային ու այլ անհրաժեշտ պայմաններ: Հաջորդ ընդհանուր խնդիրների ցանկն ընդգրկում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, որոնք նորացման ու արդիականացման խիստ կարիք ունեն: Դրանք պահանջում են մեծածավալ ներդրումներ եւ որոշակի ժամանակ, նաեւ՝ հետեւողական աշխատանք, որպեսզի քայլ առ քայլ կարողանանք հասնել արմատական լուծումների: Հիմնախնդիրների չորրորդ խումբը վերաբերում է առանձին համայնքներում մանկապարտեզների կամ մշակույթի տների շենքային պայմանների բացակայությանը: Սրան ավելացրած՝ շատ համայնքներում էլ առկա են լոկալ խնդիրներ: Բնական է, որ միջոցների անբավարարության պատճառով մենք միանգամից չենք կարող բոլոր հարցերին լուծում տալ, սակայն կփորձենք փուլ առ փուլ եղած միջոցներն արդյունավետորեն ուղղել գույքագրված հիմնախնդիրների արմատական լուծմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ապա Գեղարքունիքի մարզպետը կանգ առավ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արձանագրված հաջողություններին ու ձեռքբերումներին: Ըստ մարզպետի ներկայացման՝ քաղաքաշինության բնագավառում 2018 թվականի գործունեության ծրագրով շարունակվել է դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի, մարզական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները: 2018 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվել է հիմնանորոգել թվով 3 կրթական օբյեկտներ՝ 239.3 մլն դրամ գումարով, այդ թվում՝ շարունակել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական, Զոլաքար համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, սկսել Ներքին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները շարունակվել է 157 մլն. դրամ գումարով: Ասիական զարգացման բանկի միջոցներով շարունակվելու է Գավառ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակով հատկացվել է 395 մլն. դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ավարտվելու է Վարդաձոր համայնքի մանկապարտեզի շինարարությունը եւ երեք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները Սեւան, Գավառ քաղաքներում ու Լիճք գյուղում, որի համար հատկացվել է 240 մլն. դրամ: 2018 թվականին քաղաքաշինության բնագավառում կատարվելու է 1031,3 մլն. դրամ ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի 239 աշխատատեղ:

Այս տարվա ընթացքում զարգացման ծրագրերի ներդրման բնագավառում իրականացվել է սուբվենցիոն 26 ծրագիր, եւս 13-ը այս պահին գտնվում են ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ ներդրվել է 1 միլիարդ 480 միլիոն դրամ՝ համայնքների համաֆինասավորմամբ: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում մարզի 13 համայնքներում կիրականացվի կենսական նշանակության 19 ծրագիր, որտեղ կներդրվի շուրջ 550 միլիոն դրամ:Այս ծրագրերի իրականացման արդյունքում հիմնանորոգվում են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգեր, մանկապարտեզներ, դպրոցներ, մշակույթի տներ:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզում կուտակվել է շուրջ 172000 տ. խոտ, 9000 տ ծղոտ: Արտադրվել է մոտ 7000 տ. բանջար, 2550 տ. պտուղ եւ հատապտուղ, մոտ 50 հազար տոննա հացահատիկ: Բարեհաջող ավարտվում է նաև ոռոգման շրջանը: Օգոստոսի 30-ի դրությամբ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից հողօգտագործողներին տրվել է 5267.5 մլն. խորանարդ մետր ջուր, որի հասույթը կազմում է 57 մլն. 942 հազար դրամ: Այսօրվա դրությամբ գանձումը կազմում է 19 մլն. 400 հազ. դրամ, որը շարունակվում է: 

Կատարվել են անասնաբուժական պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները: Մարզում առկա 41000 մեղվաընտանիքից ստացվել է 615 տոննա մեղր, 1 մեղվաընտանիքից՝ շուրջ 15 կգ : 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ լիզինգային կարգով մարզի ֆերմերային տնտեսությունները ձեռք են բերել 20 գյուղտեխնիկա, այդ թվում՝ 12 անիվավոր տրակտոր: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում այս տարի նախատեսված է շինարարական աշխատանքներ 704 մլն. դրամի չափով, իսկ տեխնիկայի ձեռքբերման համար՝ 325 մլն.դրամ /95 միավոր/: Աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների տարեկան պլանային թիվը կազմում է 1 մլրդ. 987 մլն. 5 հազ. 300 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է պլանավորվել 517 մլն 194 հազ. 500 դրամով կամ 35,2 տոկոսով: 2018 թվականի սեպտեմբերի 1-ի կատարողական արդյունքներով պլանավորված 1 մլրդ. 324 մլն. 670 հազար 200 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 971 մլն. 645 հազար 700 դրամ: Փաստացի հավաքագրվածի աճը հուլիսի 1-ի հավաքագրվածի հետ համեմատած կազմում է 52,4 տոկոս, կամ բացարձակ թվերով 334 մլն. 136 հազար 800 դրամ: 

2018 թվականին մարզի 11 համայնքներում հայտարարվել է համայնքային ծառայության 116 մրցույթներ, մրցույթների արդյունքում պաշտոնի են նշանակվել 87 համայնքային ծառայողներ: Մարզի 19 համայնքներում անցկացվել են 52 համայնքային ծառայողների ատեստավորումներ: Իրականացվել է համայնքի ղեկավարի եւ ավագանու գործունեության հրապարակայնության ապահովման վերահսկում: ՀՀ Գեղարքունիքի մարզում, համապետական շաբաթօրյակի շրջանակներում, ուսումնասիրվել եւ քարտեզագրվել է թվով 138 աղբավայրեր եւ աղբակույտեր, որից 29-ը ամրագրված է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Փակված աղբավայրերի թիվը մարզում կազմում է 109: Մարզում իրավաբանական անձանց հետ կնքվել է աղբահանության 1746 պայմանագիր:

2018 թվականի օգոստոսի 1-ից մարզի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է շուրջ 15 տոկոսով: Շուտով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Սեւանի Բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային տոմոգրաֆ, որը կսպասարկի ողջ մարզի ազգաբնակչությանը: Սկսվել է Մարտունի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը: Մարզի ազգաբնակչության շուրջ 37.702-ը կենսաթոշակառուներ են, որից 15720-ը՝ հաշմանդամներ: Մարզում զինվորական կենսաթոշակ են ստանում 317 հաշմանդամ: 2018թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մարզում ընտանեկան նպաստ են ստացել 11.078 /միջին ամսեկան/ ընտանիք, իսկ հրատապ դրամական օգնություն՝ 740 ընտանիք: 

Իշխան Սաղաթելյանը կանգ առավ նաեւ կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին: «Մենք մեկ տասնյակից ավել դպրոցներ ունենք, որտեղ մանկավարժների թիվը գերազանցում է աշակերտների թվին: Խոսքը վերաբերում է հիմնականում սահմանամերձ, բարձրլեռնային ու հեռավոր բնակավայրերի դպրոցներին, որտեղ առկա է նաեւ մանկավարժական մեծ քանակի թափուր հաստիքներ, ինչպես նաեւ՝ երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարանների պահպանում: Այս բոլոր խնդիրներն էապես ազդում են կրթության որակի վրա, ինչը մեզ չի կարող չանհանգստացնել:

Առհասարակ, մենք դպրոցներում նոր ուսումնական տարում ունենք մանկավարժական շատ թափուր տեղեր, որոնք դժվար են լրացվում մասնագետ կադրերի պակասի պատճառով: Եթե հումանիտար առարկաների գծով մասնագետները չափից դուրս շատ են, ապա նույնը չի կարելի ասել բնագիտական առարկաների մասին: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ուսուցչի խիստ կարիք է զգացվում շատ դպրոցներում: Ես կոչ եմ անում մանկավարժներին՝ բարձր դասարանների աշակերտներին ճիշտ մասնագիտական կողմնորոշում տալ հենց այս պահից, որպեսզի նրանք բուհն ավարտելուց հետո կարողանան նաեւ իրենց համար աշխատանքի խնդիր լուծել: Ինչ վերաբերում է դպրոցաշինությանը, ապա պետք է ասեմ, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում մենք ծրագրում ենք անհուսալի վիճակում գտնվող դպրոցական շենքերը նորոգել ու համապատասխանեցնել արդի չափորոշիչներին: Շուտով հանրությունը կտեսնի այդ արդյունքները»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: «Այս կառույցներում մեր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերացումներ ու խախտումներ, որոնց համար աշխատանքից ազատվել են որոշ աշխատակիցներ, որոշ տեղերում էլ ուսումնասիրությունները շարունակվում են: Անելու ենք հնարավորը, որ այս ոլորտում աշխատանքները կատարվեն բացառապես օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Գտնում եմ, որ այս համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի, որպեսզի բացառվեն չարաշահումները կամ խախտումները»,- շեշտեց մարզի ղեկավարը:

Ապա Իշխան Սաղաթելյանը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին:

Պատասխանելով մարզում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու մասին հարցին՝ մարզպետը նշեց, որ այժմ Հայաստանի մի քանի մարզերում այս ուղղությամբ իրականացվում են փորձնական ծրագրեր, որոնց հաջող ընթացքի եւ ավարտի դեպքում Գեղարքունիքի մարզը եւս կստեղծի գյուղատնտեսության ապահովագրական համակարգ: Պատասխանելով Գեղարքունիքում խոշորացված համայնքներում առկա արդյունքների ու աշխատանքների ընդհանուր վիճակի մասին հարցին՝ մարզպետը շեշտեց, որ շատ դեպքերում համայնքները խոշորացնելիս հաշվի չեն առել բնակիչների եւ տեղական իշխանությունների կարծիքները, այլ կարեւոր առանձնահատկություններ: «Համայնքների խոշորացումը շատ լավ գաղափար է, մանավանդ որ մեր մարզի շատ փոքր համայնքներ ֆոնդային բյուջեներում գումար չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, իսկ միավորման դեպքում այդ խնդիրն ինքնըստինքյան կլուծվի, սակայն խոշորացումը պետք է հիմնավորված լինի բնակչության կողմից, արդարացված լինի բազմաթիվ կողմերով»,- կարծիք հայտնեց մարզպետը:

Իշխան Սաղաթելյանը պատասխանեց նաեւ Սեւան քաղաքի կոյուղու կոլեկտորի եւ մաքրման կայանի, քաղաքային ու գյուղական այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, աղբի վերամշակման գործարանի կառուցման, ձմեռային տուրիզմին բնորոշ ենթակառուցվածքների ստեղծման, վերականգվող էներգետիկայի արմատավորման եւ զարգացման, գյուղմթերքների իրացման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի, հավաստիացնելով, որ իր պաշտոնավարման 100 օրը հաստատուն հիմք է ստեղծել կենսական կարեւոր ծրագրերի հետագա ներդրման եւ իրականացման համար: 

 

«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти