Երևանի ավագանիում մենք կարող ենք և հավակնելու ենք լուրջ ներկայացվածության, իսկ ուսման վարձի զեղչի խոստումների մասին լուրը բացարձակ հիմարություն է. Մ. Շահգելդյան
ПОЛИТИКАԵրևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության շանսերն այս ընտրություններում բավականին բարձր են. ՕԵԿ-ը պայքարելու է ոչ թե անցողիկ շեմն անցնելու համար, այլ հավակնելու է ավագանիում լուրջ ներկայացվածության:
«Այս ընտրությունները լինելու են գաղափարների, ծրագրերի, մոտեցումների մրցակցություն, ոչ թե փողի մրցակցություն: Մեզ համար դա միանշանակ ավելի հեշտացնում է պայքարը, որովհետև մենք մշտապես ներկայացրել ենք ծրագրեր և վստահությունը մեր նկատմամբ ստացել ենք մեր ծրագրերով, առաջարկություններով: Երևանի այս ընտրություններում մեր նախընտրական ծրագրում զուտ ցանկություններ չեն լինելու, ներկայացվելու են նոր, համակարգված մոտեցումներ, որոնք իրականացվելի են»,- հայտնեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն:



