Թուրքիայում ուսանողներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում սոցցանցերում հակաիշխանական հրապարակումներ հավանելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում Ամասիայի համալսարանի 5 ուսանող ձերբակալել է սոցցանցերում հակաիշխանական հրապարակումներ հավանելու ու հետևելու համար, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Հայտնի է, որ երիտասարդներին առաջադրվել է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու մեղադրանք, այժմ նրանց սպառնում է մինչև 5-ական տարվա ազատազրկում։
Իրավապահներն արդեն այցելել են ուսանողների տներ ու խուզարկություններ անցկացրել։
Հետաքննության ընթացքում ուշադրություն է դարձվել նաև երիտասարդների՝ սոցցանցերի էջերում քրդերեն երաժշտության առկայությանը, ինչը նույնպես հիմք է հանդիսացել՝ ահաբեկչական քարոզչություն իրականանցելու համար նրանց դեմ մեղադրանք առաջադրելու։ Այժմ նրանք կասկածվում ենք «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի համար։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:



