Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Նախկին բուրգն ապամոնտաժվել է, բայց տեղը տրամաբանված մեկ այլ համակարգ չի կառուցվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

-Պարո՛ն Սարոյան, ավելի քան երեք ամիս անց նոր կառավարության գործելաոճում կա՞ն բաներ, որոնք վերանայման կամ փոփոխման կարիք ունեն:

 

-Նախկինում պետական կառավարման համակարգը գործում էր որոշակի մեխանիզմներով, սկզբունքներով, ինչ-որ տրամաբանությամբ: Ուներ փիլիսոփայություն, և բոլորը գիտեին, թե ստեղծված պետական կառավարման բուրգը ումից և ինչ թելերով է կախված: Կային հարաբերություններ, որոնցով լուծվում էին կլանային, նեղ անձնական և այլ խնդիրներ: Վերջին ամիսներին այդ բուրգն ապամոնտաժվել է, բայց տեղը մեկ այլ տրամաբանված ինչ-որ մի համակարգ չի կառուցվել, որը անորոշություն չէր բերի ո՛չ հանրությանը, ո՛չ էլ պետական կառավարման տարբեր օղակներին: Հայաստանում հենց դա է կատարվել` ապամոնտաժվել է նախկինը, բայց չկա նորը: Դրա հետևանքով ստեղծվել է մի անորոշ վիճակ, և այս անորոշությունը դարձել է քաղաքական խնդիր:

-Իսկ որո՞նք են այդ անորոշությունից դուրս գալու ճանապարհները, ի՞նչ քայլեր պետք է անի նոր կառավարությունը:

-Նախ` պետք է գիտակցի, որ կա այդպիսի խնդիր: Ես չեմ տեսնում, որ գիտակցում են: Իրենց համար նորմալ է, որ նման վիճակ է, դե, մարդիկ են, նշանակվել են պաշտոնի: Պետք է գիտակցեն, որ կա խնդիր, որ պետական կառավարման առումով որոշակի փիլիսոփայություն իրենց գործունեության մեջ չկա: Չկա տրամաբանությունը, մարդկանց մոտիվը` հասկանալու, թե ինչ են անում, ինչ խնդիր են լուծում, ինչ ծրագրեր են իրականացնում: Զուտ վարչական, ֆորմալիստական մոտեցում` առավոտյան 9-ին աշխատանքի, երեկոյան 6-ին` տուն: Պետք է գիտակցեն, որ նշված բացը փակել, լրացնել է պետք: Այդ խնդիրը լուծելուց հետո պետք է մշակվի կոնկրետ փիլիսոփայություն, և պետք է հասկացվի, թե մենք ինչ ենք կառուցում, ինչպես, ինչ միջոցներով և այլն: Իսկ եթե դա գի տակ ց ե լուց հե տո կլի ն ի փնտրտուք, կփորձեն իմի բերել ինչ-որ ծրագրեր, գործարկել ինչ-որ համակարգ, դա արդեն կլինի այս կառավարության հաջողությունը: Ըստ դրա` հստակ կլինի, թե կառավարությունն ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնի: Այսօր ասում են` ծրագրեր առաջարկե՛ք, բայց եթե նշված փիլիսոփայությունը չկա, եթե այդ կուրսն ու կողմնորոշումը չկա, ոչ ոք չի կարող այնպիսի ծրագիր ներկայացնել, որը, մեծ հաշվով, հաջողոթյան կհասնի:

-Տարբեր գնահատականներում կարմիր թելի պես անցնում է այն տեսակետը, թե երեք ամիսը բավարար չէր: Բացի այդ` ընդգծում են, որ միայն ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պետք է խորը բարեփոխումների սպասել: Որքանո՞վ են արդարացված այս մոտեցումները: 

-Կարևոր չէ ո՛չ 100 օրը, ո՛չ 6 ամիսը, ո՛չ մեկ տարին և ո՛չ էլ ԱԺ ընտրությունների անցկացման հարցը: Եթե պետական կառավարման նոր բուրգի կառուցման փիլիսոփայությունը կա, այստեղ արդեն ժամանակը կարևոր չէ: Ժամանակը կարևոր չէ նաև այն դեպքում, երբ մարդիկ այսպես թե այնպես չեն գիտակցում խնդիրը, չեն ուզում այլ տեսանկյունից նայել հարցերին ու համակարգային լուծման գնալ: Եթե նույն ֆորմալիստական մոտեցումը լինի, նաև հաջորդ 100 օրում, 6 ամսում կամ մեկ տարում նույն արդյունքն է լինելու: Այդպես ոչ մի էական բան, ըստ էության, չի փոխվելու:

-Ձեր նշած խնդիրների մեջ որքանո՞վ է կարևորվում կադրային քաղաքականությունը, որի առումով նոր կառավարությունն արդեն քննադատությունների է արժանացել:

-Կադրային քաղաքականությունն ուղղակի կապ ունի այն ամենի հետ, ինչը ես ներկայացրեցի: Այստեղից է գալիս նաև որևէ կադրի նկատմամբ մարդկանց ունեցած դժգոհությունը: Մարդիկ չեն հասկանում` այդ կադրը եկել է այստեղ, որ ի՞նչ անի: Երբ այդ հարցի պատասխանն իմանա, կհասկանա, որ խնդիր է դրված: Բայց այդ մարդիկ ոչ կոմպետենտ են և տվյալ համակարգի հետ կա՛մ առնչություն չունեն, կա՛մ այդ կապն անուղղակի է, կա՛մ շատ քիչ: Հանրությունն ուզում է հասկանալ` ի՞նչ եք ուզում ասել այս կամ այն բնագավառում այսինչ մարդուն նշանակելով: Ընդամենը, որ նրան տեղավորելու խնդի՞ր կար, կարևոր էր այդ բնագավռում ձեր մարդն ունենա՞լ, թե տեղավորել եք որպես սոցիալական աշխատող, որ դիմումների պատասխանը տա: Այդ մոտեցումը պետական կառավարման լուրջ համակարգ չէ, պետակաշինության հետ առնչություն չունի, դա բարձիթողություն է: Երբ այդ մարդիկ նշանակվում են, պետք է իմանան` ի՞նչ խնդիր են լուծում, ի՞նչ կուրսով են շարժվելու, ի՞նչ են կառուցելու: 

Մեր հասարակության մոտ առհասարակ կա արատ. բոլորին թվում է, թե իրենք ամենագետ են: Մարդը երբեք չի մտածում, թե իր համոզմունքը կարող է նաև սխալ լինել, երբեք չի փորձի հարցին մեկ այլ տեսանկյունից նայել: Այդ արատները փոխանցվել են նաև ներկայիս կառավարությանը ու շատ նորանշանակ պաշտոնյաների: Ըստ իս, իրենք չեն կարող նկատել, որ մասնագետներ կանչելու և նրանցից խորհրդատվություն ստանալու խնդիր ունեն: Խոսքը ոլորտային մասնագետի մասին չէ, խոսքը հայեցակարգային խնդիրների մասին է` քաղաքականության, վերոնշյալ փիլիսոփայության մասին: Թող կանչեն` հասկանան, թե ի՞նչ կուրս են որդեգրելու, ինչ կուրս են առաջարկելու, օրինակ, վարչապետին: Այդ գիտակցումը չկա, և դա է ամենացավալին: Հայաստանում այդ բնագավառի մարդիկ շատ քիչ են, բայց մնացել են ստվերում, իսկ ամենագետի արատավոր մշակույթը, որը կա ամբողջ հանրության մոտ, պատել է նաև ներկայիս պաշտոնյաներին: Շարունակում են առաջնորդվել «նշանակվել ենք, աշխատում ենք, մեզնից լավ ոչ ոք չի աշխատի» սկզբունքով: Սա է վիճակը, որի լուծումը մարդկանց գիտակցումը փոխելն է: Անպայման փաստի առաջ պետք է կանգնեն, սխալներ թույլ տան, որ գիտակցումը փոխվի՞: Երբ մարդիկ փոխեն մտածողությունը, կհասկանան, որ պետություն կառուցելու համար լուրջ կարողություններ, գիտելիք, փորձառություն է պետք: Այդ դեպքում մի քիչ ավելի լուրջ կմոտենան խնդիրներին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay