Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԱԻՆ լրատվական ծառայությունից, երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ շնորհվել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ԱԻՆ միջև համագործակցության ամրապնդման համար ու ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ պետ – վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:



