Վուդի Ալենի նոր ֆիլմը կարող Է վարձույթ չմտնել սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով
ОБЩЕСТВОՎուդի Ալենի նոր ֆիլմը, որի նկարահանումներն արդեն վաղուց ավարտված են, կարող Է երբեք վարձույթում չհայտնվել սեռական ոտնձգությունների կապակցույթամբ կինոռեժիսորի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
New York Post թերթի տվյալներով՝ Amazon ընկերությունը, որն զբաղվում Է Ալենի՝ «Անձրեւոտ օր Նյու Յորքում» անվանումը կրող կինոնկարի վարձույթի հարցերով, հայտարարել Է, որ այդպես Էլ չի սահմանել ֆիլմի ցուցադրման ամսաթիվը, չնայած այն բանին, որ դրա նկարահանումներն ավարտվել են անցյալ տարվա աշնանը: Սկզբնապես ենթադրվում Էր, որ կինոնկարն Էկրան կբարձրանա այս տարի, սակայն Amazon-ը, որը ֆիլմի նկատմամբ իրավունքը ձեռք Է բերել 25 մլն դոլարով, ստիպված Է եղել հրաժարվել այդ պլաններից:
Ինչպես նշում Է New York Post-ը, դա կապված Է սեռական բռնության առնչությամբ Ալենի մեղադրանքների հետ, որոնք առաջադրվել են նրա որդեգիր դստեր՝ Դիլան Ֆերոուի կողմից: Նրա խոսքով՝ դա տեղի Է ունեցել 1992 թվականին, երբ ինքը 7 տարեկան Էր: Ռեժիսորն ինքը կտրականապես մերժում Է նման պնդումները: 82-ամյա Ալենը երեք ֆիլմ արտադրության պարտավորագիր Է ստորագրել Amazon-ի հետ, սակայն այժմ այդ պլանները, ամենայն հավանականությամբ, այդպես Էլ չեն իրագործվի, գրում Է հրատարակությունը: Դերասանները, որոնք խաղացել են «Անձրեւոտ օր Նյու Յորքում» կինոնկարում, այդ թվում՝ Թիմոթի Շալամեն եւ Ռեբեկա Հոլը, ավելի վաղ ափսոսանք են հայտնել, որ համաձայնել են աշխատել ռեժիսորի հետ:
Նրանք նաեւ իրենց հոնորարները նվիրաբերել են այն հիմնադրամին, որն օգնում Է սեռական բռնության զոհերին: 1993 թվականին Ալենի նկատմամբ արդեն հետաքննություն անցկացվել Էր նրա կողմից որդեգրված դստեր նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգությունների վերաբերյալ պնդումների կապակցությամբ: Սակայն ոչ մի քրեական գործ չԷր հարուցվել: Ալենն իր կարիերայի ընթացքում արժանացել Է բազմաթիվ պարգեւների, ներառյալ չորս «Օսկար» մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



