Հեղափոխականի գերագույն նպատակը պետք է լինի նախորդի սխալները չկրկնելը. Բախշյանը Մարությանին խորհուրդ է տալիս կարդալ վարչապետի գիրքը
ОБЩЕСТВО«Լույս» դաշինքի Երևանի ավագանու թեկնածուներից Անահիտ Բախշյանը վախով է ընդունել «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի հայտարարությունը:
«Խոր վախ է մտել իմ մեջ, որովհետև անմիջապես հիշողությանս մեջ նախկին իշխանության խոսքերն են, նրանց բառապաշարն էր, և նմանությունները շատ էին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում Հայկ Մարությանը, մասնավորապես, ասել էր. «Մենք սպիտակ ուժերն ենք, մյուս բոլորը՝ սև ուժերը, մեր դեմը խաղ չկա»:
Անահիտ Բախշյանը նշեց, որ նաև Facebook սոցիալական ցանցում է խորհուրդ տվել զերծ մնալ նման մոտեցումներից: «Բարեկամաբար խորհուրդ եմ տվել Հայկին կարդալ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխական մահը» գլուխը:



