Ավտովթար Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում. կան տուժածներ
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում բախվել են «Nissan Sunny» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) և «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ Կ. Վ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1992 թ.) քաղաքացիներիի ուժերով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները Կ. Վ.-ին, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս էր եկել ավտոմեքենայից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



