Անչափահաս տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОԳյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17–ամյա պատանու կախված դի:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



