Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է. Էդուարդ Շարմազանով
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



