«Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին. Shamshyan.com
ОБЩЕСТВОShamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով։
Այդ օրը՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված գեղեցկության սրահում երիտասարդ տղայի դի կա։
Կայքի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ն. Հարությունյանն աշխատում էր նշված գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



