Քաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով
ОБЩЕСТВОՔաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա մասնավորապես գրել է.«Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրը ստացել է 12 տարեկան հասակում։
Նա եկել էր ստանալու ՀՀ քաղաքացիությունը հավաստող վավեր փաստաթուղթ՝ գիտակցելով, որ պետք է ներկայանա զինվորական հաշվառման, ծառայի ՀՀ զինված ուժերում, դրանից հետո իրեն տրվի ՀՀ անձնագիր։
Նաև մեծ ոգևորությամբ ընդունեց այն իրողությունը, երբ բացատրեցի իրեն, որ մինչ այդ կարող է ստանալ նույնականացման քարտ, որը համարվում է ՀՀ քաղաքացիությունը և ինքնությունը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ»։



