Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր չկա զարգացման ծրագրային հայեցակարգ․ Արմեն Բադալյան

ПОЛИТИКА

Հայաստանում ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ այսօր չկա զարգացման ծրագրային հայեցակարգ, թե, ի վերջո, Հայաստանն ինչ է ուզում։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությանը։ Նա նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում արդեն իսկ մի քանի անգամ հայտարարել է, որ շարունակելու է նախկին իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ մնալու է, սակայն հասկանալի չէ, թե ՀՀ-ն ինչ է ցանկանում ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։

«Ինչպես հասկացանք, ԱՄՆ-ի հետ կապված հիմնական ձգտումն այն է, որ Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովին հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց սա կարող է PR նպատակ լինել, ոչ հայեցակարգ։ Միաժամանակ, չկա հայեցակարգ Հայաստան-Իրան, Հայաստան-Չինաստան հարաբերություներում, ՀՀ-ԱՊՀ երկրների հարաբերություններում և այլն, որևէ հայեցակարգային ծրագիր չկա, ընդամենն օրվա հարց է լուծվում»,- ասաց նա։

Բադալյանի համար անհասկանալի է այն, թե ինչու է վարչապետ Փաշինյանը շարունակում նախկին իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքական գիծը, եթե ժամանակի հետ մի շարք արտաքին մարտահրավերներ փոխվել են։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք սկզբնական շրջանում ՌԴ-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Չինաստան հակասությունները գոյություն չունեին, ինչը նշանակում է, որ չես կարող խախտված գործոնների դեպքում նույն դիրքը պահել, քանի որ դա բերելու է անհասկացողության, ինչը վնաս է ՀՀ-ի համար։

Հարցին՝ հնարավոր է, որ պարզապես 3 ամիսը բավարար չէր այդքան ուղղություններով հայեցակարգ մշակելու համար, թե դուք հայեցակարգի նախապատրաստում էլ չեք  տեսնում, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Հասկանալի է, որ հայեցակարգը 1 օրում կամ ամսում չի լինում, բայց հայեցակարգի աղերսներն արդեն պետք է լինեն, որովհետև, երբ թիմը գալիս է իշխանության, առնվազն ինչ-որ ուղղությունների վրա պետք է աշխատի, որպեսզի ուղենիշները երևան։ Իհարկե, փաստաթղթերը երկար են, սակայն պիտի նշանները երևային, բայց սրա վերաբերյալ որևէ բան չի կատարվում, վարչապետը պարզապես տեղի- անտեղի, որտեղ պատահի միշտ նույն նախադասությունն է կրկնում, որ ՀՀ-ն չի փոխում իր արտաքին քաղաքականությունը։ Անգամ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ նույն նախադասությունը կրկնեց, սա արդեն անլրջացնում է ՀՀ ղեկավարությանը»։

Ըստ Բադալյանի՝ արտաքին քաղաքականության ուղենիշների հետ կապված քննարկում եղել է զուտ հասարակական սեկտորի մակարդակով, իսկ կառավարության կողմից այս հարցին բացարձակ ուշադրություն չի դարձվում։

«Միայն ասում են՝ ով ուզում է, գա, մենք բոլորի հետ լավ ենք, թող գա, այստեղ փող դնի, բայց նման կերպ չի լինում։ Կարևոր է, որ քեզ հասկանան, իսկ քեզ հասկանալու համար գոնե ինչ-որ ծրագրեր պետք է թղթի վրա լինեն, ոչ թե բառերին հետևեն, այդ էլ այն դեպքում, երբ այսօր կարող ես մի բան ասել, իսկ մյուս օրն՝ այլ։ Արտաքին քաղաքականության մեջ նման բան չի լինում»,- ընդգծեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Արմեն Բադալյանը շեշտեց, թե հայեցակարգի մեջ թիվ 1 խնդիրը պետք է լինի հենց Արցախի հարցը, քանի որ այսօր փոփոխություններ են եղել Ռուսաստան, Թուրքիա պետությունների քաղաքականությունների մեջ, իսկ Թուրքիան Ադրբեջանի դաշնակից պետությունն է, որը շահագրգիռ է, որ այս խնդիրը լուծվի հօգուտ Ադրբեջանի։

«Ինչ վերաբերերում է վարչապետին, հիշենք, որ նա ԼՂՀ հարցով մի քանի իրար հակասող հայտարարություններ արեց։ Նա մեկ ասաց, որ չի պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցի շուրջ, և դա պետք է անի ԼՂՀ-ն։ Հետո ասաց, որ կբանակցի Ադրբեջանի հետ՝ զուտ ՀՀ-ի հարցերի հետ կապված, հետո ինքը հայտնեց, որ կբանակցի, եթե նախկին պայմանավորվածությունները՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի, կատարվեն, սակայն հետո ասաց, որ չի խուսափում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել։ Սկզբում այլ տեսակետ էր, բայց հետո, կարծես, վերադարձավ նախկին իշխանությունների գծին, իսկ 2-3 նախագահները բանակցում էին նաև Արցախի անունից։ Հիմա վերականգնվում է, բայց դե յուրե ասում են, թե  չի վերականգնվում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа