Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ջուրն այնքան էլ անգույն չէ, որքան թվում է

ОБЩЕСТВО


Մենք գիտենք, որ...

 

Ջուրն անգույն է:

Իրականում այդպես չէ:

Ջուրը շատ թույլ արտահայտված երկնագույն է: Ընդ որում, երբ մենք հաճախ տեսնում ենք, որ ծովը երկնագույն է, համարում ենք, որ դա երկնքի գույնն է արտացոլվում ջրերում: Այստեղ, իհարկե, այդ երևույթը ևս առկա է, բայց առանց դրա էլ ջուրը ունի թույլ արտահայտված երկնագույն երանգ: Դրանում կարելի է համոզվել հասարակ փորձերով: Օրինակ, եթե նայեք ձյան մեջ փորած խորը փոսին կամ էլ սառած ջրվեժի հաստ սառույցին: Կարելի է նաև վերցնել մաքուր ջրով լցված շատ մեծ և շատ խորը, սպիտակ պատերով լողավազան և նայել նրա մեջ, կնկատվի, որ ջուրը երկնագույն է: Մաքուր ջրի գույնը կարելի է նկատել նաև, երբ նայում ես մաքուր ջրով լցված և երկու ծայրերը թափանցիկ նյութով փակված խողովակի միջով սպիտակ լույսի աղբյուրին: Նկատելի երկնագույն երանգը հանդիսանում է մարդու աչքի համար տեսանելի լույսի սպեկտրի կարմիր մասի թեթևակի կլանման արդյունք: Պարզ երկնքի ժամանակ ծովի ջուրը լինում է արտահայտված երկնագույն շնորհիվ ջրի բնական գույնի և երկնքի արտացոլման: Նույն ջուրը մառախլապատ եղանակին լինում է ավելի շատ գորշավուն: Ծովի ջրի գույնը կարող է տարբեր լինել նաև այլ պատճառներով. օրինակ, ջրի ծաղկման պատճառով: Ջրի ծաղկումը (էվտրոֆացում) քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումն է, որն առաջանում է բնական կամ մարդկային գործոնների ազդեցությամբ։ Ջրի «ծաղկմանը» նպաստում է կենսածին նյութերով (ֆոսֆոր, ազոտ, օրգանական միացություններ) ջրամբարների աղտոտումը, որի հետևանքով փոխվում են ջրի գույնը, որակը, խախտվում է էկոհամակարգը, վատթարանում ջրավազանի թթվածնային ռեժիմը։ Ջրի «ծաղկման» յուրահատուկ և ինքնատիպ դրսևորումներից է Սևանա լիճը. լճի մակարդակի անկման ժամանակ այնտեղ սկսեցին ակտիվորեն բազմանալ կապտականաչ ջրիմուռները և հաճախ է լիճն ունենում կապտականաչավուն երանգ: Նույն երանգը ունեն սովորաբար նաև օվկիանոսների ջրերը: Օվկիանոսի ջրի գույնը կապված է երկնքի գույնի, ամպերի գույնի , հորիզոնից արեգակի բարձրության և այդ տարածքում առկա ֆիտոպլանկտոնի քանակից: Ֆիտոպլանկտոնի մեծ քանակություն ունեցող ջրերը կանաչ են կամ կապտականաչ: Երբեմն որոշակի տեսակի ջրիմուռների (կոչվում են դինոֆլլեգել յատներ) մեծ աճը առաջացնում է, այսպես կոչված, «կարմիր ջրանցք»՝ ծովի մակերևույթի վրա կարմիր շերտի առկայություն: Գետերի ջրերի գույնը կարող է տարբեր լինել, և կապված է նրա հետ, թե ինչ տեսակի հանքանյութեր են անցնում նրանց մեջ: Լինում են դեղին գետեր, սրանք պարունակում են մեծ քանակի լուծված կավ կամ այլ օրգանական նյութեր (Թարիմի ստորին հոսանքը Չինաստանում կամ Կուբանը Ռուսաստանում): Լինում են սև գետեր, սրանք սովորաբար խիտ անտառածածկ տարածքներով հոսող գետերն են (Ռիու–Նեգրուն, որը հոսում է Բրազիլիայի ջունգլիներով):

Ջրի գույնը որոշելու հարցում ճապոնացիները, ինչպես միշտ, առանձնանում են իրենց գործնական բնորոշումներով: Իրականում դա ինչ–որ տեղ ճիշտ է, քանի որ, ինչպես հասկացանք, ջուրը կարող է տարբեր գույներ ունենալ, բացի այդ կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց գունընկալումը: Ճապոնիայի ձկնորսական տնտեսություններում տարածված է ջրի գույները նշել ձկնատեսակներով՝ «կարպից մինչև կարմրախայտ»: Եթե ճապոնացին ասում է, որ ջրի գույնը կարպ է, նշանակում է այդ ջուրը գորշավուն է (կարպը ապրում է պղտոր ջրերում), իսկ եթե ասում է, որ ջրի գույնը կարմրախայտ է, նշանակում է, որ գույն չունի (կարմրախայտը ապրում է ամենապարզ ջրերում):

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»