Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ անդամակցությունն առաջնահերթություն է Թուրքիայի համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ԵՄ անդամակցության հարցը առաջնահերթություն է համարում նաև կառավարման նախագահական համակարգի անցնելուց հետո: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
«ԵՄ անդամակցության հարցը մեզ համար առաջնահերթություն է եղել բոլոր ծրագրերում, և այն պահպանվում է նախագահական համակարգի անցնելիս: Մենք կվերականգնենք բանակցությունները նոր մաքսային միության և վիզաների հարցով, շարունակում ենք աշխատել 6 չափանիշների ուղղությամբ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու համար: Մենք ցանկանում ենք պատասխան ստանալ ԵՄ-ից մեր ջանքերի համար, մենք դեմ ենք քաղաքական պատճառներով առկա խոչընդոտներին: Ավելի մեծ աջակցություն ենք ակնկալում ԵՄ-ից», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987-ին անդամակցության հայտ է ներկայացրել, սակայն բանակցություններն անդամակցության հարցով սկսվել են միայն 2005-ին:



