Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հավաստագրերի համակարգը ավելի ճկուն է, արդյունավետ և ընտրության ավելի մեծ հնարավորություն է տալիս մարդուն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության է դրվել մի նախագիծ, ըստ որի՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնմանն աջակցող սարքերի տրամադրման գործընթացը կիրականացվի հավաստագրերի կիրառման միջոցով:

Սրանից առաջ արդեն իսկ սկսվել էր լսողական սարքերը և անվասայլակները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու գործընթացը, որի դրական փորձի վրա հիմնվելով՝ որոշվել է մշակել այս նոր նախագիծը:

Այժմ առաջարկվում է պետական բյուջեի միջոցով տրամադրվող մյուս աջակցող սարքերի ձեռքբերման գործընթացը նույնպես կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով: Բացի այդ, պարզեցվել է քաղաքաիների կողմից հավաստագրերի ձեռքբերման գործընթացը, հնարավորություն  է ստեղծվել քաղաքացիներին տրվող հավաստագրերը կցել համապատասխան տեղեկատվական համակարգին, որի շնորհիվ քաղաքացին այլևս չի ստանա հավաստագրի թղթային տարբերակը, այլ միայն անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով կմոտենա որակավորված կազմակերպություն և հնարավորություն կստանա ընտրել իր կարիքներին համապատասխան սարքավորումը՝ իր համար նախընտրելի վայրից:

Մինչ այս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները տրամադրվում էին պետական գնումների ընթացակարգերով հաղթող ճանաչված և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Սակայն այս ընթացակարգերը հաճախ բողոքարկվում էին մրցույթի մասնակիցների կողմից, որի պատճառով հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող հազարավոր անձինք չէին կարողանում ժամանակին ստանալ իրենց անհրաժեշտ պարագաները: 

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով սայլակների՝ հավաստագրերով տրման գաղափարի նախաձեռնողներից մեկն է, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս մի քանի ամիսների ընթացքում ստացած տեղեկատվությունը դրական է, քանի որ մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռվեց: Բացի այդ, այն գումարները, որ պետությունը պետք է ծախսեր մաքսազերծման, տրանսպորտի և տենդերների համար, չեն կորչում: Այդ ամենն այժմ դարձել է մասնավորի խնդիրը՝ այն կազմակերպությունների, որոնք ունեն այդ իրավունքը և տրամադրում են սայլակներ: Ալավերդյանի խոսքով, հավաստագրերի կիրառումը քայլ առաջ է: Սայլակների ձեռքբերման պարագայում կա միայն մեկ խնդիր: Բանն այն է, որ 95 հազար դրամը բավարար չէ ցանկացած տեսակի անվասայլակ ձեռք բերելու համար: Ալավերդյանի խոսքով, ամենամեծ խնդիրը էլեկտրական սայլակի կարիք ունեցողներինն է, որովհետև այդ գումարով անհնար է նման սայլակ ձեռք բերել: Բայց դրական կողմերը նույնպես քիչ չեն: Օրինակ, եթե մարդ հավաստագիր է ստացել, բայց սայլակի կարիք չունի, կարող է այդ պահին ձեռք չբերել, մի քանի տարի սպասել: Արդյունքում հավաստտագրի վրա առկա գումարը կավելանա տարեկան մոտ 20%–ով: 

Պետությունը սայլակ ձեռք բերելու հավաստագիր է տրամադրում երեք տարին մեկ անգամ, եթե դիմողը դրա կարիքն ու համապատասխան բոլոր փաստաթղթերն ունի: Հավաստագիր ստանալու դեպքում մի քանի խանութներից ընտրություն կատարելու հնարավորություն կա: Այս դեպքում հնարավոր է բանակցել մասնավորի հետ, պատվիրել, եթե առկա չէ այն մոդելը, որը ցանկալի է: Հավաստագրի դեպքում մարդն ինքն է որոշում, թե որ ընկերությունից, որ խանութ–սրահից գնում կատարել: Ալավերդյանի խոսքով, լիցենզավորված խանութների ցանկ կա, որոնք 4–5–ն են: 

«Մրցակցության պայմաններում միշտ շահում է սպառողը, քանի որ մասնավորը մրցակցության պայմաններում և՛ գներն է նվազեցնում, և՛ ավելի լայն տեսականի է փորձում ներկրել: Այդ առումով առաջընթաց ունենք»,– նկատեց նա:

Լինում են դեպքեր, երբ մարդիկ բողոքում են, որ սայլակի կարիք ունեն, սակայն աջակցություն չկա: Հարցին, թե ինչ–որ խոչընդոտ կա՞ հավաստագիր ստանալու պարագայում, Ալավերդյանը պատասխանեց, որ իրենք այդպիսի դեպքերի չեն հանդիպել: Եթե գործընթացը ամբողջությամբ կատարվել է, և բոլոր փաստաթղթերն առկա են, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել: 

«Կարելի է ասել, որ րոպեների կամ մեկ օրվա ընթացքում տրամադրում են հավաստագիր: Այլ հարց է, եթե մարդը չունի, օրինակ, այդ խումբը, կամ նրա վերականգնողական անհատական ծրագրում գրված չէ, որ նա սայլակի կարիք ունի: Գործընթացը բավական հեշտ է ու արագ: Դեպքերը կարող են տարբեր լինել: Օրինակ, եթե մարդը սայլակ ստացել է 2 տարի առաջ, այն ժամանակ դեռ հավաստագրեր չկային, ընտրության հնարավորություն գրեթե չկար: Ընդունենք, թե ստացել է անորակ սայլակ, որն արդեն պիտանի չէ, բայց դեռ ժամկետը չի լրացել, որպեսզի նա ստանա հավաստագիր: Այս դեպքում նա արդեն բողոքում է, որ չունի սայլակ և պետությունն իրեն ոչնչով չի օգնում»,– նշեց Ալավերդյանը՝ հավելելով, թե աջակցությունը միշտ էլ կար, պարզապես հավաստագրերի համակարգը ավելի ճկուն է, արդյունավետ և ընտրության ավելի մեծ հնարավորություն է տալիս մարդուն, որպեսզի նա իրեն հարմար սարք ունենա: Օրինակ, եթե մարդն արդեն ունի շատ որակյալ սայլակ, հավաստագրի գումարով կարող է օժանդակ պարագաներ ձեռք բերել: Սա ավելի լավ է, քան թե ուղղակի 3 տարին մեկ գնալ–ստանալ այն, ինչ առկա է պահեստում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay