Ներքին պայմանավորվածություններով ձևավորված գներ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում ևս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել: Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի էր գնել 40, 45 և անգամ 35 դրամով, ապա վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են ու հասել 55–70 դրամի: Մեզ հետ զրույցում որոշ խանութների աշխատողներ վստահեցնում էին, որ իրենք էլ մատակարարներին հարցնում են, թե ինչու են թանկացնում հավկիթը: Նրանց պատասխանել են, թե իրականում մայիսին եղել է «գնանկում՝ կապված ներքին պայմանավորվածությունների հետ», այսինքն՝ արհեստական գնանկում: Գների բարձրացման պատճառների վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում, սակայն արդեն իսկ նման տատանումները մտահոգիչ են: Իսկ գուցե, ասենք, շաքարավազի գնի իջեցո՞ւմն էլ է «ներքին պայմանավորվածությունների արդյունք», ու առաջիկայում թռիչքաձև գնաճի ականատես լինե՞նք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



