ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ
ОБЩЕСТВОԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված 17 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր չափով վարկային միջոցներից 4 միլիոնը։
Ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback ֆինանսավորման 10%-ի չափով։
ԱԳԲԱ Լիզինգը Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ` իրականացվել է 8,3 մլրդ ՀՀ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6 հազար տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ և խթանվել է այլընտրանքային էներգիայի զարգացումը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



