Առաջինը՝ «պապայի» նկարը, հետո մնացած հարցերը. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փոխվել են ժամանակներն ու մոտեցումները, բայց «պապայի» նկարը գլխի վերևում կախելու «ավանդույթները», պարզվում է, շարունակվում են: Մեր տվյալներով, որոշ պաշտոնյաներ, հատկապես համայնքի ղեկավարներ իրենց կաբինետներում սկսել են կախել Նիկոլ Փաշինյանի նկարը: Ոմանք դա համարում են որպես կառավարությանը, ավելի ստույգ՝ երկրի ղեկավարին հավատարմության «խորհրդանիշ», մյուսներն էլ՝ երկրի առաջնորդի նկարը պատից կախելով՝ ուզում են ցույց տալ, որ օրվա իշխանությունն իրենց մեջքին է:
Նման մանիպուլ յացիայով շատերը զբաղվում են արդեն երկար տարիներ: Եվ «մեռավ» թագավորը, կեցցե թագավորը սկզբունքով մի ղեկավարի նկարը փոխարինում են մյուսով՝ համարելով, որ ամենակարևոր գործն արված է:
Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս մարմաջը ոչ այլ ինչ է, քան աթոռն ամեն գնով պահելու և դրա համար իշխանություններին քծնելու, նրանց ոտքերի տակ սողալու պատրաստակամության արտահայտություն: Եվ եթե, օրինակ, նախորդ իշխանությունների օրոք դա ինչ–որ տեղ հիշեցնում էր դեռևս խորհրդային տարիները, ապա հիմա պարզից էլ պարզ է, որ իշխանությունները նման հրաման կամ հրահանգ տված չեն լինի: Բայց, արի ու տես, որ հին ավանդույթների ուժը ոմանց համար ավելի հզոր է, քան վերափոխվելու նոր ալիքը: Սակայն չի բացառվում նաև, որ նման մեսիջն իրենց աթոռին մնալու ավանսն է, իսկ պտուղները հետո կկարողանանք տեսնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



