Կոտայքի մարզի Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:
«Ես երաշխավորում եմ մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել իրադարձություններին, դիմել մրցույթին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու դպրոցի զարգացման ծրագիրը:
Կոտայքում բարեփոխումներն արդեն տեղի են ունենում»,-հավելել է Ռ. Պետրոսյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



