Ամերիկյան քաղաքում տեղադրված Բուդդայի արձանի շնորհիվ 82 տոկոսով կրճատվել է հանցագործությունների թիվը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Օքլենդ քաղաքում բնակիչներից մեկի հնարամիտ քայլն օգնել է նվազեցնել թաղամասում տեղի ունեցող հանցագործությունների մակարդակը:
Ինչպես գրում է Oddity central-ը, ամերիկացի Դեն Սթիվենսոնը պարզապես Բուդդայի արձանիկ է տեղադրել, որը գնել է տեղի տեխնիկայի խանութից: Արձանը նա տեղադրել է քաղաքի այն թաղամասի խաչմերուկում, որը նախկինում աղքատության, վանդալիզմի, թմրավաճառքի, կողոպուտների, մարմնավաճառության և հարձակումների կենտրոն է եղել:
Սթիվենսոնը Բուդդայի 60 սմ բարձրությամբ քարե արձանը տեղադրել է փողոցի անկյունում, որն իր տան դիմաց է ընկնում, որտեղ հաճախ մարդիկ հավաքվում էին անկարգություններ հրահրելու:
Նա հույս ուներ, որ արձանի հայտնվելը կստիպի բնակիչներին կարգի հրավիրել իրենց և առնվազն չաղտոտել տարածքը: Նրա սպասումներն ավելի քան արդարացվեցին. տեղացիներն իրենք սկսեցին հավաքել կուտակված աղբը:
Թմրավաճառներն ու մարմնավաճառները նույնպես հեռացան տարածքից:
Ըստ ոստիկանական վիճակագրական տվյալների՝ հանցավորությունների թիվը թաղամասում կրճատվել է 82 տոկոսով: 2012-2014 թվականներին կողոպուտների թիվը 14-ից նվազել է 3-ի, հարձակումներ տեղի չեն ունեցել:



