Խոշոր վթար Գյումրիում. Վիրավորների մեջ անչափահաս կա (ֆոտո)
ОБЩЕСТВОOգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 25/2 շենքի դիմաց բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Դալինյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏV 070 համարանիշի,Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Վլադիմիր Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 71 QQ 818 համարանիշի և 27-ամյա Կնյազ Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի 35 ՏQ 391 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Խաչատրյանի ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 37-ամյա Նարինե Մկրտչյանը և 35-ամյա Կարինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ 13-ամյա Արմինե Նիկոյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։






