Մոտոցիկլետներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ֆոտո, վիդեո)
ОБЩЕСТВОՀայկական բնապահպանական ճակատը Երեւանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ եւ Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու եւ աջակցություն հայտնելու նպատակով:
Նշենք, որ շուրջ 2 ամիս է՝ ակտիվիստները փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ կանգնեցնելով հանքի աշխատանքները: Նրանք պահանջում են փակել հանքը:
Ամուլսարի հանքի աշխատողներն էլ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:






1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



