Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ
МЕЖДУНАРОДНОЕԱրցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին Բեգլարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- գրել է Բեգլարյանը:
Նա նաև հավելել է. «Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի:



