Կապույտ հազի հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կապույտ հազին բնորոշ է 3–4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013– 2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։
2018թ. հունվար–հուլիսին 2017–ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ. արձանագրվել է կապույտ հազի 118 դեպք: Հիվանդների 81%–ը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Կապույտ հազին բնորոշ են բարդություններ` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։
Այս տարի գրանցված կապույտ հազի դեպքերից 65–ը 0–1 տարեկան երեխաներ են: 2018թ. արձանագրվել է կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



