«Հասմիկ» ճամբարի ջոկատավարները պարզաբանել են երեխաների կազմակերպած միջոցառման շուրջ ծագած աղմուկը
ОБЩЕСТВОՀանքավանի «Հասմիկ» ճամբարի ջոկատավարներն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճամբարի ավագ մանկավարժՄուրադ Մուրադյանը, ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանը և ջոկատավար Մարիետա Սահակյանը տեղյակ չեն եղել, թե միջոցառման այդ հատվածում երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու:
Մուրադ Մուրադյանն ընդգծեց, որ չէին կարծում, թե երեխաների այդ կատակը կարող է նման աղմուկ բարձրացնել: «Մեր սաներն իրենքեն որոշում և խորհրդակցում ջոկատավարների հետ, թե ինչմիջոցառումներ կցանկանան անցկացնել: Մեզ համարանակնկալ էր նրանց այդ մտահղացումը. մենք գիտեինք, որտղաները որոշել էին աղջիկների գլամուրային կերպարներըքննադատել, սակայն չգիտեինք՝ նրանց մտքի թռիչքըինչպիսին կլիներ»,- ասաց ավագ մանկավարժը և հավելեց, որ երեխաների ծնողները հոլովակներով տեսել են միջոցառումը և շատ դրական են վերաբերել այդ ամենին:
Նա նշեց, որ սոցցանցերում հայտնված լուսանկարները միջոցառման հենց այն հատվածից են վերցված, որտեղ տղաները փոքր-ինչ ծաղրում են աղջիկներին:
Մուրադյանի խոսքով՝ ճամբարում հանգստացող երեխաները շատ տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ երգեր, պարեր, դիմակահանդեսներ, Ուրախների ու հնարամիտների ակումբներ են ստեղծում: Երեխաները տարբեր խաղեր են խաղում՝ ունեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր:
Ավագ մանկավարժը և ջոկատավարները նշեցին, որ բարձրակրունկ կոշիկները, շպարը և այլ կանացի պարագաներ տղաները վերցրել էին աղջիկներից, ովքեր այդ ամենը բերել էին դիմակահանդեսի համար:
Ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանն ընդգծեց, որ ծնողները տեղյակ են եղել, և նրանք ճամբարի աշխատանքների ընթացքում իմացել են, թե ինչ խաղերի են մասնակցում իրենց երեխաները:
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեր ճամբարն ունի խումբ, որտեղ ներգրավված են երեխաների ծնողները և իրենք ամեն ինչիցտեղյակ են լինում ու հետևում են մեզ մոտ տեղի ունեցող միջոցառումներին և խաղերին: Սոցիալական ցանցերում հայտնված նկարները վերցվել են ՈւՀԱ-ից, մեկ այլ հատված դիմակահանդեսից, և երեխաներին պիտակավորել են այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասաց Սիմոնյանը:
«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» պետական բարեգործական ծրագիրը հաստատվել է 2011 թվականից, որի շրջանակում կա 6 ճամբար, 5-ը՝ Հանքավանում, իսկ մեկն էլ՝ Ծաղկաձորում: Ընդհանուր առմամբ ճամբարներին բյուջեից տրամադրվում է 480 մլն ՀՀ դրամ: Ճամբարներնանվճար են և այնտեղ այցելում են սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների, բազմազավակ ծնողների 7-13 տարեկաներեխաներ: Ճամբարի կրթադաստիարակչական ծրագիրը կոորդինացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:



