ՊԵԿ-ը՝ կադրային էքսպերիմենտների փորձադաշտ
ОБЩЕСТВОՀՀ պետեկամուտների կոմիտեն նմանվել է ծույլիկ աշակերտի տետրի, որտեղ բոլոր գրառումներում բազմաթիվ ուղղումներ կան:
Իսկ ամենավատն այն է, որ անգամ ուղղումները ճիշտ չեն արվում: Ընդամենը 100 օր աշխատած ՊԵԿ ղեկավարությունը արդեն հասցրել է գործի նշանակել, իսկ հետո ազատել աշխատանքից 15-ից ավելի պաշտոնյաների:
Ի դեպ, պարոն Անանյանի մոտ կարծես արդեն բնավորություն է դարձել նորանշանակ կադրերի նկատմամբ ծառայողական քննություն նշանակել, իսկ հետո ներողություն խնդրել: Կարծես թե հասունանում է այն պահը, երբ ծառայողական քննություն է նշանակվելու հենց ՊԵԿ ղեկավարության նկատմամբ:
Եվ ահա մի քանի օր առաջ պարզվեց, որ ՊԵԿ օպերվարչության նոր, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը: Քանի որ այս անուն-ազգանունը ինքնին ոչինչ չի ասում, փորձենք մեր հասարակությանը ներկայացնել վերջինիս:
Լևոն Հովհաննիսյանը Արմեն Հովհաննիսյանի հարազատ եղբայրն է, որն ավելի շատ հայտնի է «ZILLI» Արմեն մականունով, ով Հայաստան է ներմուծում կեղծ «ZILLI» ապրանքանիշը և արտահանում ծխախոտ:
Պարզ է, որ նա շահերի բախում է ունենալու հայաստանյան շատ բիզնեսմենների հետ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով: Հ.Գ. Քավոր-սանիկ, քեռի-հորեղբայր հարաբերությունները իշխանական ճամբարում կարծես թե շարունակում են մնալ նույնը:
Զորօրինակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրները՝ Մհեր և Սասուն Անանյանները, համապատասխանաբար, զբաղեցնում են գնումների գործակալության պետի և ոստիկանության բուժվարչության պետի պաշտոնները, իսկ նրա աներձագ (կնոջ եղբայր) Էդուարդ Սեդրակյանը դատավոր է:
Ի դեպ, ՊԵԿ-ում առայժմ անձեռնամխելի են միայն այս ընտանիքի երաշխավորած կադրերն ու մտերիմները...



