Հակառակորդի կողմից Բաղանիսում գնդակոծված բեռնատարի վարորդն ազգությամբ օս է
ОБЩЕСТВОԵրևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից նոյեմբերի 5-ին ժամը 16:30-ի սահմաններում գնդակոծված բեռնատարի վարորդն ազգությամբ օս է, ով չի տուժել: Վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջադեպի առնչությամբ այս մանարամ ասները «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
Նա հավելել է, որ ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան:
ՀՀ զինված ուժերի սահմանապահստորաբաժանումները լռեցրել են հակառակորդիկրակը միջպետական ճանապարհի Տավուշիմարզի սահմանամերձ Բաղանիս գյուղիհատվածի վրա այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից խրադադարի խախտման արդյունքումգնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացել էին ՀՀպաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանի այդհատվածում իրավիճակը արդեն հանգիստ է և վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ միջպետականավտոճանապարհի Բաղանիսի հատվածը փակ է, այնտեղ աշխատում են ՀՀ ոստիկանության խմբերը:



