Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Համա և Լաթաքիա նահանգներում, ինչպես նաև Հալեպ քաղաքի մի շարք շրջաններում վերջին մեկ օրում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով սիրիացի զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, մեկ օրում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի Ռաշա Նահշեբա, Ջուբ Էլ Մգարա, Իկկո, Աքչ-Բայեր, Սաֆսաֆա բնակավայրերը, Համա նահանգում տեղակայված կառավարական դիրքերը, ինչպես նաև Հալեպի Հան-էլ-Ասալ, Մաքանիս-Դուվայրի շրջանները:
Բացի այդ, նշվում է, որ Սիրիայի հարավարևմտյան շրջանում նախկին անօրինական զորամիավորման գրոհայինները հանձնել են հետևակի մեկ զրահամեքենա, մեկ գնդացիր, երկու ինքնաշեն հրացան, 30 ական, ինչպես նաև 3 տոննա տարբեր տեսակի և տրամաչափի զինամթերք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



