Լուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու բլոկներով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում իրականացնել ինչ-որ դիկտատուրա՝ պարզապես հնարավոր չէ: Բայց երկրում կարգուկանոն միշտ եղել է և կլինի»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



