Գետափ - Շատին ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 14-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ - Մարտունի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Մ., ծնված 1954 թ.) ճամփեզրին կողաշրջվել է։
Փրկարարներն ուղևորին (Ա. Մ., ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



