Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



