NASA-ն սկսում Է հայտեր ընդունել Մարս թռչել ցանկացողներից
ОБЩЕСТВОԴեպի Մարս օդաչուավոր առաքելության նախապատրաստման շրջանակներում NASA-ն հայտարարել Է Կարմիր մոլորակ այցելել ցանկացողներից հայտերի ընդունման ժամկետները: Թեկնածուների հարցաթերթիկների քննարկումը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի կեսերը:
Ընտրված թեկնածուների անունները կհայտարարվեն 2017 թվականի կեսերին:
Տիեզերակական գործակալությունը մի շարք պահանջներ Է առաջադրում ապագա աստղանավորդներին. ԱՄՆ-ի քաղաքացիություն, լիազորագրված հիմնարկությունում ստացած՝ լրիվ բարձրագույն կրթություն՝ ճարտարագիտության, կենսաբանության, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի բնագավառում բակալավրից ոչ ցածր աստիճանով: Բացի դրանից, թեկնածուները պետք Է ունենան մասնագիտությամբ աշխատանքի առնվազն եռամյա փորձ կամ փաստաթղթեր ներկայացնեն որպես ռեակտիվ ինքնաթիռի հրամանատար առնվազն հազար թռիչքաժամի առկայության մասին:
Գործակալության հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ թեկնածուները նաեւ պետք Է NASA-ում ֆիզիկական տոկունության եւ երկարատեւ թռիչքների դիմացկունության թեստավորում անցնեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



